Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ». Բաբկեն Պիպոյան

16:20, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ». Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Սուր անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադարձել էր աղցանների շուկային:
     Նմուշառվել էին գրեթե բոլոր խոշոր սուպերմարկետներից աղցաններ։
     Պատկերը կարելի է բնութագրել միայն մեկ բառով՝ խայտառակություն։
     Հորդորում եմ բոլոր սպառողներին՝ ձեռք չբերել պատրասի աղցաններ՝ բարդություն է, բայց ճիշտ է պատրաստել բնակարանում։
     Հորդոր լիազոր մարմնին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել, վերացնել խնդիրներն ու պարզել խայտառակ պատկերի պատճառները։
     Չի կարող այս վիճակը չունենալ մեղավորներ և պատասխանատուներ։ Հաղորդումն ավարտվեց «Պետությունը կարևորում է բիզնես շահն ավելի, քան օրենքն է» մտքով։ Պետք է տարանջատել պետական վերահսկողությունն ու աջակցությունը։ Վերահսկող մարմինը պարտավոր է համապատասխան առաջարկությունների ու գործողությունների հաջորդականություն առաջարկել՝ խնդիրներին լուծում տալու համար։ Հետո նոր «բիզնեսի շահի պաշտպանները» թող բերեն իրենց հակափաստարկները։
     Իսկ եթե առաջարկներ չեն եղել, նշանակում է վերահսկողը հենց ինքն է մարդու առողջությունից ավելի կարևորել բիզնես շահը։
     Աղցանները պետք է վաճառվեն միայն ու միայն տարաներով: Պե՞տք է օրենքի փոփոխություն՝ թող առաջարկեին, չեն արել՝ թող հիմա ընդունեն սխալն ու առաջարկեն։
     Հույս ունեմ, որ ի վերջո կներդրվի «պատասխանատվության ինստիտուտը», կլուծվի խնդիրն ու կհայտնաբերվեն «մեղավորները»։

| | |
3306 | 0