Քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհրդի չհրկիզվող պահարանում հայտնաբերվել են 56 ՀՀԿ կուսակցական տոմսեր։
Ստիպված էինք ՈւԽ չհրկիզվող պահարանը «болгарка»-ով բացել, քանի որ վերջինիս անձնակազմը հրաժարվում էր մեզ տրամադրել բանալիները։
Նշեմ, որ չհրկիզվող պահարանի բացելն ինքնանպատակ չէր և սպասվում էր, որ այնտեղ պետք է լինեն ՈՒԽ հաշվեկշռին դրված ֆոտոխցիկն ու «notebook»-երը։
Հ.գ. ԵՊԼՀ նախկին ուսանողական խորհուրդը ծավալել է կուսակցական գործունեություն խախտելով ՀՀ օրենքը»։