Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Մեկնարկել է Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը

02:15, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Մեկնարկել է Վահրամ Բաբայանի երաժշտության 3-րդ փառատոնը

Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանի՝ 9 տարեկանում գրված Սիմֆոնիա լարային նվագախմբի համար գործի կատարմամբ տրվեց կոմպոզիտորի երաժշտության 3-րդ փառատոնի մեկնարկը: Բացման համերգին` հոկտեմբերի 14-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես է եկել Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Երեկոյի ընթացքում, բացի վերնոշյալ ստեղծագործությունից, նվագախումբը ներկայացրել է «Ֆրիդհելմ Լախի քարերի պոլիֆոնիան» Վարիացիաներ լարային նվագախմբի համար, «Այնտեղ, այստեղ և ամենուր» լարային նվագախմբի համար, Ռեքվիեմ լարային նվագախմբի համար ստեղծագործությունները:

Վահրամ Բաբայանը մեծ ոգոևորությամբ է ընդունել Կամերային նվագախմբի կատարումները՝ յուրաքանչյուր ստեղծագործությունից հետո հոտընկայս ծափահարելով կոլեկտիվին:

Կոմպոզիտորը փաստում է՝ իր երաժշտությանը նվիրված առաջին փառատոնը Հայաստանում կազմակերպվել է 1998 թվականին, երկրորդը՝ 2005-ին: Առանձին փառատոն կազմակերպվել է նաև Ֆրանսիայում՝ 2014 թվականին: Այս տարի անցկացվող հայաստանյան երրորդ փառատոնը ներառելու է չորս համերգ:

Անդրադառնալով Կամերային նվագախմբի հետ համագործակցությանը՝ Վահրամ Բաբայանը ընդգծել է՝ կոլեկտիվն ու Վահան Մարտիրոսյանը հասցրել են ներկայացնել իր գործերը: Երկկողմ համագործակցությունը շատ դրական ու բարձր է գնահատում:

Նշենք, որ Կոմպոզիտոր, դաշնակահար Վահրամ Բաբայանն առաջին ստեղծագործությունները գրել է 6 տարեկանում: Ստեղծագործել է բոլոր ժանրերում: Նրա ստեղծագործություններն առանձնանում են հոգեբանական խորությամբ, ինքնատիպ աշխարհայացքով և փիլիսոփայականությամբ:

Ստեղծագործությունները հնչել են աշխարհի մոտ 40 երկրներում` ԱՄՆ, Գերմանիա, Ավստրիա, Ֆինլանդիա, Անգլիա, Ճապոնիա, Արգենտինա, Իտալիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Հունգարիա, Ռումինիա, Ռուսաստան և այլն, բազմաթիվ հեղինակավոր փառատոններում և համերգներում:

| | |
891 | 0