Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

12:30, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

«Յոթ մուսաների այգում» ավանդույթ են դարձել արվեստին, մշակույթին նվիրված միջոցառումներն ու տոները: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Ծիրանատոնին հաջորդեց Ընկուզատոնը:

Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

Ավանդույթի համաձայն՝ երգիչներ, գրողներ, նկարիչներ հավաքվեցին մեկ վայրում՝ նշելու մշակութային օրը:

Կազմակերպիչ գրող, գեղանկարիչ, Մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանի այգում տասը տարուց ավել է, որ կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ.

«Ուրախ եմ, որ իմ այգին դառնում է արվեստագետների հավաքատեղի, որտեղ ավանդական դարձող պտղատոների օրերին հնչում են հայոց երգերը, բանաստեղծությունները, օրհնանքներն ու կարգախոսները՝ բնական, բանական, հոգևոր-մշակութային կյանքով ապրելու համար»,- MAMUL.am-ի թղթակից հետ զրույցում նշեց գրողը՝ ավելացնելով, որ ամեն տարի այգում կազմակերպվում է երկու տոն՝ Ծիրանատոնը և Ընկուզատոնը, նշվում են նաև դեղձի, կեռասի և այլ մրգերի օրերը:

Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

2002 թվականի նոյեմբերի 15-ին, Աշտարակ-Օշական ճանապարհից քիչ հեռու՝ Քասախ գետի աջ ափին գտնվող հողատարածքում Արևշատ Ավագյանի նախաձեռնությամբ ծառատունկ կազմակերպվեց: Շուրջ 70 մտավորականներ, գրողներ, գիտնականներ, գեղանկարիչներ, երաժիշտներ, լրագրողներ ծառեր տնկեցին՝ հիմնադրելով այգին:

«Տարիներ շարունակ գեղանկարիչները նկարել են այգին, երգահանները երգեր նվիրել, բանաստեղծներն այստեղ ստեղծագործել են, և այսօր այն կոչվում է «7 մուսաների այգի». խոսքը, գույնը, մեղեդին՝ մեկ վայրում:

Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

Թեև այսօր այդ մտավորականներից շատերն այլևս կենդանի չեն՝ Սեն Արևշատյան, Անահիտ Սահինյան, Հրաչյա Մաթևոսյան և այլք, սակայն ծառերն արդեն վաղուց բարձրացել ու բերք են տալիս:

Սովորության համաձայն՝ միջոցառումն սկսվում է Օշական գյուղում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում՝ մոմավառությամբ, ծաղիկներ խոնարհելով Մաշտոցի շիրիմին: Այստեղից հետո ուղևորվում են այգի:

Գրողի խոսքերով՝ այսօր այդ տոնախմբություններին մասնակցում են տարբեր սերունդների ներկայացուցիչներ, 90-ն անց մտավորականներից մինչև երիտասարդներ ու երեխաներ:

Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»
Ընկուզատոնը՝ «Յոթ մուսաների այգում»

«Երիտասարդները գալիս, սովորում են, սերունդների միջև ստեղծվում է անմիջական շփում: Լսում են ասմունքը, երգը, տեսնում են գույները, շփվում են մշակույթի գործիչների հետ»,- նշում է Արևշատ Ավագյանը:

3091 | 0
Facebook