Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը կօգնի Իրանին շրջանցել պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

12:10, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ռուսաստանը կօգնի Իրանին շրջանցել պատժամիջոցները. ԶԼՄ-ներ

Ռուսաստանը մտադիր է օգնել Իրանին շրջանցել ամերիկյան նոր պատժամիջոցները, որոնք կաթվածահար են արել իրանական նավթի արտահանումն ու լուրջ վնաս հասցրել երկրի տնտեսությանը, հաղորդում է իսրայելական mako.co.il գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի «գաղտնի փաստաթղթին»:

Փաստաթղթի համաձայն՝ Իրանը Կասպից ծովով իր նավթը կմատակարարի ՌԴ տարածքում գործող նավթավերամշակող գործարաններ, որոնք նավթը կվաճառեն ողջ աշխարհում:

Պատժամիջոցների շրջանցման այդ միջոցը ենթադրում է ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլ նաև եվրոպական երկրների համագործակցություն:

Պարբերականը նշում է, որ պատժամիջոցների շրջանցման նախաձեռնությունը համաձայնեցվել է սեպտեմբերին Թեհրանում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման ժամանակ:

Այս տարվա մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի հետ միջուկային ծրագրից ԱՄՆ-ի դուրսբերման և Թեհրանի դեմ պատժամիջոցների փուլային վերականգման մասին:

5156 | 0
Facebook