Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայ հրաձիգներն Ուկրաինայից վերադառնում են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով

11:45, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Հայ հրաձիգներն Ուկրաինայից վերադառնում են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով

Օրերս կայացած հրաձգության Ուկրաինայի բաց առաջնության շրջանակներում, որին մասնակցում էր նաև Հայաստանի պատվիրակությունը, Հովհաննես Մարգարյանը 1998-1999 թթ. ծնված պատանիների մեջ գրավել է 2-րդ տեղը, ապա մինչև 21 տարեկանների պայքարում, 375 միավորով, զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Ուկրաինայում տեղի ունեցած Պոդիլլի գավաթի խաղարկության օդամղիչ ատրճանակ ձևում հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը, խոցելով 570 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ, չզիջելով դիրքերը, 237.4 միավորով նվաճել է ոսկե մեդալ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի բաց առաջնությունում վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը, խոցելով 561 միավոր, գրավել էր 2-րդ տեղը, իսկ հոկտեմբերի 12-ին Պոդիլլի գավաթի խաղարկության շրջանակներում վազող թիրախ ձևի խառը վազք կանանց պայքարում խոցելով 373 միավոր գրավել է 3-րդ տեղը:

Այսպիսով, հայ հրաձիգներն Ուկրաինայից վերադառնում են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալով։

2735 | 0
Facebook