Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրակոցներ Գլենդելի «Արարատ» ռեստորանի մոտ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր (տեսանյութ)

11:25, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Կրակոցներ Գլենդելի «Արարատ» ռեստորանի մոտ. կա մեկ զոհ, մեկ վիրավոր (տեսանյութ)

Մեկ մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել Գլենդելի «Արարատ» ռեստորանի մոտակայքում, հաղորդում է CBS Los Angeles-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Դեպքը տեղի է ունեցել Սան Ֆերնանդո փողոցի մոտակայքում երեկ երեկոյան ժամը 20:22-ին:

Գլենդելի ոստիկանությունը հայտնել է, որ տուժածը թեթև վնասվածքներ է ստացել: Իրավապահները հետաքննություն են անցկացնում՝ պարզելու դեպքի դրդապատճառները:

Նշվում է, որ հրաձգություն կազմակերպած անձի մասին դեռևս հայտնի չէ:

9114 | 0
Facebook