Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը». Արփինե Հովհաննիսյան

11:10, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը». Արփինե Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվս երկու կարևոր դրվագ ԵԽԽՎ-ից.
     Ադրբեջանի հերթական չստացված սադրանքը (Ուզում էին փակել ատոմակայանը):

ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Միջուկային անվտանգությունը Եվրոպայում» բանաձևը։ Բանաձևի նպատակն էր սահմանել այն միջոցառումները, որոնք անդամ պետությունները պետք է իրագործեն Եվրոպայում ատոմակայանների անվտանգության բարձրացման և պատահարների կամ ահաբեկչական գործողությունների դեպքում ռիսկերի նվազեցման համար։ Առանցքային էր նաև, որ այս բանաձևով Վեհաժողովը պահանջ է ներկայացնում բելառուսական իշխանություններին չգործարկել Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսից ընդամենը 45 կմ հեռավորության վրա կառուցվող Օստրովեցի ատոմակայանը, մինչև այն չհամապատասխանի միջազգային չափանիշներին։ Այս բանաձևի կապակցությայմբ ադրբեջանական պատվիրակությունը փորձում էր բանաձևում ներառել ձևակերպումներ Մեծամորի ատոմակայանի գործունեության դադարեցման համար։ Չստացվեց. կանխեցինք։
     Օրակարգը ոչ միայն հագեցած էր լիագումար նիստերի դահլիճում, այլ նաև քաղաքական խմբերում։ Այս առումով ԵԺԿ խմբում կարողացա կանխել Հայաստանի հարցով ոչ անաչառ տրամադրություններով համազեկուցողի նշանակումը։ Արդյունքում ԵԺԿ խմբի կողմից նշանակված նոր համազեկուցողն է սլովենացի Անդրեյ Շիրչելը։
     Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների այցի և իմ հանդիպումների մասին՝ ավելի ուշ»։

4969 | 1
Facebook