Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չինաստանն ավելի շատ է սպառնում մեր ընտրություններին, քան Ռուսաստանը». Թրամփ

10:35, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Չինաստանն ավելի շատ է սպառնում մեր ընտրություններին, քան Ռուսաստանը». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտել են և՛ Ռուսաստանը, և՛ Չինաստանը: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքի հետ զրույցում:

«Ռուսաստանը միջամտել է, սակայն ես կարծում եմ, որ Չինաստանը ևս միջամտել է»,- ասել է Թրամփը:

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ Չինաստանն ավելի լուրջ խնդիր է»,- հավելել է նա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները քարոզարշավ են իրականացնում Հանրապետական կուսակցության դեմ, որպեսզի միջամտեն նոյեմբերի 6-ին Կոնգրեսում կայանալիք միջանկյալ ընտրություններին: Այդ գործողությունները, նրա կարծիքով, պատասխան են ԱՄՆ նախագահի առևտրային քաղաքականությանը:

Հավելենք, որ արդեն մեկ տարուց ավելի ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը հետաքննում է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործը:

9095 | 1
Facebook