Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Անհրաժեշտ է, որ ԿԸՀ բոլոր անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ պաշտոնանկ արվեն». Արման Մելիքյան

09:55, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Անհրաժեշտ է, որ ԿԸՀ բոլոր անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ պաշտոնանկ արվեն». Արման Մելիքյան

Արցախի նախկին արտգործնախարար, քաղաքագետ Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն արժանահավատ ու համարժեք չեն կարող համարվել, եթե դրանց կազմակերպման ու անցկացման պատասխանատուն լինի ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայիս կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ: ՀՀԿ-ական ընտրակեղծարարության մեքենան պետք է ոչնչացվի ոչ միայն խոսքով, այլև գործնականում: Ընտրությունների արժանահավատությունը հարվածի տակ չդնելու, դրանք չվարկաբեկելու համար անհրաժեշտ է, որ ՀՀ ԿԸՀ բոլոր գործող անդամները ժամ առաջ հրաժարական տան կամ էլ պաշտոնանկ արվեն: Ստեղծված իրավիճակում պարոն Փաշինյանի գլխավորած կառավարության թիվ մեկ մտահոգությունը պետք է, որ սա լինի»:

| | |
2535 | 0