Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը». Դերենիկ Մալխասյան

02:05, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
«Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը». Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կճոյանի քայլ անելու կոչը լսելուց ակամայից հիշեցի օֆշորային սկանդալը։ Հիշեցնենք օֆշորային սկանդալի մանրամասները, որտեղ շոշափվում է Կճոյանի անունը։
     «Հետք» վերլուծականի անցկացրած հետաքննության արդյունքում հրապարակվել է, որ Կիպրոսում գրանցված Աշոտ Սուքիասյանի ընկերությունը ունի ևս երկու բաժնետեր, որոնց անուններն են ըստ հրապարակված փաստաթղթի Տիգրան Սարգսյան ու Սամվել Կճոյան, ովքեր ըստ լրատվականի հանդիսանում են այն օրերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգյսանը ու Արատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Երկուսն էլ հերքել են իրենց մասնակցությունը գործարքին։ Նույնը հաստատել է նաև Աշոտ Սուքիասյանը, ով 2014 թվականի հունիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազի անունով իր նամակում հայտարարել է, որ որպես «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերության հիմնադիր բաժնեմասեր է գրել Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անուններով՝ «առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության»՝ դա անելով նրա համար, որպեսզի իր բիզնեսը զերծ պահի «տարբեր ոտնձգություններից»

6157 | 0
Facebook