Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նալբանդյանն աշխատել է այդ ուղղությամբ և շատ է աշխատել, բայց ինչո՞ւ». Հայկ Մարտիրոսյան

18:30, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Նալբանդյանն աշխատել է այդ ուղղությամբ և շատ է աշխատել, բայց ինչո՞ւ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետի շնորհակալությունը` ուղղված Էդվարդ Նալբանդյանին` քաղաքավարության դրսևորում էր և հասկանալի էր: Եվ դրանում ոչ մի սխալ բան չկար:

Բայց անհասկանալի է այն ալիքը, որ բարձրացել է, և որով մարդիկ սկսել են ընդգծել, որ Ֆրանկոֆոնիան Նալբանդյանի տքնաջան աշխատանքի արդյունքն էր:

Այոʹ, Նալբանդյանն աշխատել է այդ ուղղությամբ և շատ է աշխատել: Բայց ինչու՞: Որովհետև գիտեր, որ իր ժամկետը նախարարի պաշտոնում ավարտվում է և ըստ իր մերձավորների` պլաններ ուներ` աշխատանքի անցնելու կաʹմ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում, կաʹմ էլ վերադառնալու իր նախկին աշխատանքին Փարիզում, որտեղ, ըստ որոշ դիվանագետների վկայությունների` նրա նախարարության ողջ ընթացքում առանձին` դեսպանի սենյակ էր պահվում կողպված և անձեռնմխելի:

Նախքան սիրով և հանդուրժողականությամբ լցվելը առ մեղմ ասած` կասկածելի ժառանգություն թողած նախարարը, չէր խանգարի նայել մոտիվներին և հասկանալ դրանք:

14709 | 1
Facebook