Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը պետք է ցրել». Գագիկ Համբարյան

18:05, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Այս խաղից հետո Հայաստանի հավաքականը պետք է ցրել». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը չունի ֆուտբոլի հավաքական։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խայտառակ պարտությունը Ջիբրալթարի հավաքականին ոչնչով պատճառաբանել կամ բացատրել հնարավոր չէ... Սա անտրամաբանական և խայտառակ պարտություններից հերթականն էր... Ես ֆուտբոլի մեծ սիրահար չեմ, բայց համարում եմ, որ այս խաղից հետո մեր հավաքականը պետք է ցրել և հայտարարել, որ Հայաստանը, գոնե ժամանակավորապես, ֆուտբոլի հավաքական չունի...
     Ամոթ է այսպիսի խաղով ներկայանալ աշխարհին և դառնալ ծաղրուծանակի առարկա...
     Հ.Գ. Այս մակարդակի խաղի պարագայում մեր ազգային հավաքականը նույնիսկ չի կարող մրցել Սան-Պաուլուի կամ Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաների պատանիներից ձևավորված բակային ֆուտբոլային թիմերի հետ...»։

6612 | 0
Facebook