Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երեկվա քուչի մակարդակի խաղի թիվ 1 պատասխանատուն մարզիչն է». Ոսկան Սարգսյան

17:45, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Երեկվա քուչի մակարդակի խաղի թիվ 1 պատասխանատուն մարզիչն է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժայռ երկրից՝ Ջիբրալթարից կրած գերխայտառակ պարտությունից հետո Արմեն Գյուլբուդաղյանցը պետք է հրաժարական տա մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից: Ի վերջո, մարզիչն է թիվ 1 պատասխանատուն երեկվա քուչի մակարդակի խաղի և աննախադեպ խայտառակության համար: Պետք է հրաժարական տան նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ այն պաշտոնյաները, նախարարները, ովքեր ֆուտբոլի հետ մասնագիտական կապ չունեն: Իբր իրենց բնագավառները զարգացրել են, հիմա էլ ֆուտբոլի հարցերն են լուծում»:

5654 | 2
Facebook