Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօր այդ համայնքապետերը դեռևս կառավարում են համայքները՝ վախի մեջ պահելով գյուղացիներին». Կարեն Հովհաննիսյան

12:25, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Այսօր այդ համայնքապետերը դեռևս կառավարում են համայքները՝ վախի մեջ պահելով գյուղացիներին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզը լի է խնդիրներով: Խնդիրների մեծ մասը արհեստածին են, որոնք ի հայտ են գալիս համայնքապետերի անգործության, կամ էլ հանցավոր գործողությունների հետևանքով: Այս մարզը թերևս ամենահանրապետականացված մարզն է եղել միշտ, քանի որ համայնքապետերը իրենց շեֆ են համարել հենց հանրապետական թունելներին և նմանատիպերին, և ունենալով թիկունք իրենց համայնքներում իրականացրել սրտի ուզածը: Այսօր այդ համայնքապետերը դեռևս կառավարում են համայքները՝ վախի մեջ պահելով գյուղացիներին: Վախ ասվածը ոչ թե ֆիզիկական վնաս հասցնելու, այլ օրինակ, որ տեղեկանք չեն տա և Փարոսից կկտրեն, որ վարձակալությամբ տրված հողակտորի համար նոր մրցույթ կհայտարարեն ու հողակտորը ձեռքից կվերցնեն և նման բազմաթիվ այլ եղանակներով: Ինչպես սկզբում նշեցի մարզում խնդիրները շատ, շատ են, ինքս սերտ կապակցված լինելով մարզին, հատկապես Մարտունու տարածաշրջանին, համայնք առ համայնք տեղյակ եմ յուրաքանչյուր խնդրին ու գիտեմ, թե որն է արհեստածին, որն է համապետական, գիտեմ, թե որ համայնքապետն է շեֆ թունելի համար «վիզ դրել» և համայնքը թաղել աղքատության մեջ, հանուն իր անձնական շահի: Գիտեմ, թե որ շինարարական կազմակերպության հետ ինչպիսի պայմաններում է «մրցույթ» անցկացրել և գործը տվել այդ կազմակերպությանը որոշակի գումարի դիմաց:
     Հույս ունեմ, որ մարզում վերջապես հեղափոխություն կլինի, և իմ ակնկալիքները կարդարանան, և վերջապես գյուղը բոմժանոց անվանող համայնքապետերը վերջապես կհասկանան, որ իրենք վարձատրվում են այդ գյուղի բնակիչների կողմից, որպեսզի ոչ թե սեփական գրպանները լցնեն, այլ գյուղի, քաղաքի հոգսերը հոգան առավելագույնս»:

4041 | 1
Facebook