Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Միայնակ գայլին այսօր հողին կհանձնեն Եռաբլուրում. որոշ փողոցներ փակ կլինեն

11:45, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
Միայնակ գայլին այսօր հողին կհանձնեն Եռաբլուրում. որոշ փողոցներ փակ կլինեն

Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի գիտություն մեր ժողովրդին և Վարչապետ Նիկոլ Փաշինյանին
     Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլի) հոկտեմբերի 13-ին Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցած հոգեհանգիստի կազմակերպման մասին.

Որպես Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողովի անդամ՝ երեկ, հոկտեմբերի 13-ին, ժամը 14.00-ից սկսած փորձել եմ կապ հաստատել ՀՀ ոստիկանության որևէ պաշտոնատար անձի հետ, խնդրելու ժամանակավորապես, ժամը 17:30-ից մինչև ժամը 22:30-ը, սահմանափակել կամ փակել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարող Պարոնյան փողոցի մի հատվածը:
     Քանի որ հեռախոսազանգերը մնացին անպատասխան, իսկ հոգեհանգիստն սկսելուց առաջ փողոցի նշված հատվածում տրանսպարտային միջոցների մեծաքանակ լինելու պատճառով առաջացել էր խցանում, մոտեցել եմ ՀՀ Վարչապետի նստավայրի մոտ հերթապահող ճանապարհային ոստիկանության աշխատակցին և բանավոր փոխանցել Հանձնաժողովի խնդրանքը: Զանգահարել եմ ոստիկանի տրամադրած ոստիկանության հեռախոսահամարով, ներկայացրել իրավիճակը և մեր խնդրանքը: Ի պատասխան հայտնել են, որ կքննարկեն՝ ճանապարհի այդ հատվածը փակելու կամ երթևեկությունը կարգավորելու հարցը:

Առաջացած դժվարությունների համար հայցում ենք երևանցիների ներողամտությունը:

Տեղեկացնում ենք, որ այսօր, ժամը 13:00-ից մինչև ժամը 14:00-ն Սուրբ Հովհաննես եկեղեցում կկայանա Կարգի արարողություն, որի ընթացքում երկկողմանի փակ կլինի Դեմիրճյան-Պարոնյան խաչմերուկից մինչև Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկը, իսկ ժամը 14:00-ից հուղարկավորության թափորը Սուրբ Հովհաննես եկեղեցուց կշարժվի Եռաբլուր, և այդ ընթացքում միակողմանի կփակվեն Պարոնյան-Մաշտոց-Հաղթանակի կամուրջ-Իսակով փողոցները»:

| | |
8885 | 0