Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Միայն կարող ենք ներողություն խնդրել երկրպագուներից՝ այս արդյունքի համար». Գևորգ Ղազարյան

03:15, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Միայն կարող ենք ներողություն խնդրել երկրպագուներից՝ այս արդյունքի համար». Գևորգ Ղազարյան

Այսօր կայացած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի՝ Ջիբրալթարի ազգային հավաքականի դեմ խաղից հետո մեր հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ամփոփեց մեր թիմի խաղը։

«Չեմ կարող ասել պարտության պատճառը: Ճիշտ ասած, գրեթե բոլոր հարվածներն ուղիղ դարպասապահի վրա էին: Դարպասապահը շատ լավ չխաղաց, մենք վատ իրացրեցինք մեր պահերը։ Չէինք թերագնահատել մրցակցին: Ամեն ինչ փորձեցինք, բայց չստացվեց: Միայն կարող ենք ներողություն խնդրել երկրպագուներից՝ այս արդյունքի համար: Ինչ-որ տեղ հուսախաբ ենք արել նրանց։ Պետք է հասցնենք վերականգնվել մինչև ՆՀՀ Մակեդոնիայի հետ խաղը: Ուրիշ ճանապարհ չկա. այսպես շարունակվել չի կարող: Նման իրավիճակում մեկ անգամ արդեն հայտնվել ենք՝ Մալթայից կրած պարտությունից հետո»,- Ղազարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

5632 | 1
Facebook