Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը ձախողվեց պատանեկան օլիմպիական խաղերում

23:50, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը ձախողվեց պատանեկան օլիմպիական խաղերում

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Այսօր պայքարի մեջ մտած Հայաստանի ներկայացուցիչ այս խաղերին գերծանր քաշային կարգում հանդես եկած 69 կգ քաշային ծանրորդուհի Լիանա Գյուրջյանը ձախողվեց՝ 0 ստանալով։ Լիանան պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 88 կգ կշռող ծանրաձողը, ապա 92 կգ-ոց ծանրաձողը՝ երրորդ մոտեցմամբ չկարողանալով բարձրացնել 94 կգ։ Պոկում վարժությունից հետո նա ընթանում էր 3-րդ հորիզոնականում։ Հրում վարժությունում Լիանան 3 անգամ չկարողացավ իրեն ենթարկել 116 կգ կշռող ծանրաձողը։ Քանի որ օլիմպիական խաղերի չեմպիոն և մրցանակակիրներ են դառնում միայն երկամարտի արդյունքներով, Լիանան ձեռնունայն է վերադառնում հայրենիք։

3674 | 0
Facebook