Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մեղավորը ես եմ, պարտավոր էինք հաղթել». Արմեն Գյուլբուդաղյանց

22:15, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
«Մեղավորը ես եմ, պարտավոր էինք հաղթել». Արմեն Գյուլբուդաղյանց

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը։ Հանդիպումից հետո կայացած հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, ամփոփելով մեր թիմի խաղը, նշեց․ «Դաժան պարտություն էր: Ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, մեղավորը ես եմ, պարտավոր էինք հաղթել: Տղաները պահեր ստեղծեցին, բայց չկարողացան իրագործել: Սպասենք Յուրա Մովսիսյանը լավ մարզավիճակ ձեռք բերի, մյուս տղաները՝ նույնպես: Քանի անգամ վերջին փոխանցումը չստացվեց: Ազգերի լիգայում կպայքարենք մինչև վերջ», - Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

15409 | 1
Facebook