Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

16:00, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կրկին հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով նրա փաստաբան Եվգենի Պարֆյոնովին:

«Նախօրեին Արմեն Բորիսովիչը հոսպիտալացվել է մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրություն, սակայն՝ կայուն»,- ասել է փաստաբանը:

Փաստաբանը չի հստակեցրել բժշկական ախտորոշումը:

Նշվում է, որ առողջական վիճակի հետ կապված՝ Ջիգարխանյանը չի մասնակցի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի դեմ քրեական գործով՝ հոկտեմբերի 22-ին նախատեսված դատական նիստին:

| | |
4797 | 0
Facebook