Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժաննա Խլղաթյանի «Վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

01:10, երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ժաննա Խլղաթյանի «Վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսը՝ ՆԱՄ-ում

Հոկտեմբերի 22-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա Ժաննա Խլղաթյանի «Վերածնունդ» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կներկայացվեն սադափի, փղոսկրի և փայտի վրա փորագրված հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքներ:

Ժաննա Խլղաթյանը սովորել է Գյումրիի գեղարվեստի ուսումնարանում:

Աշխատանքային գործունեություն է ծավալել «Պիոներ» պալատում, «Ընտանիք» դպրոցում (փայտի փորագրության ուսուցչուհի), Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում (կրոնի ուսուցչուհի), «Լենտեսքստիլ»-ում (ձևավորող նկարչուհի) և Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական քոլեջում (նկարչության դասախոս):

Մուտքն ազատ է:

2716 | 0
Facebook