Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Սամբո. Դավիթ Հովսեփյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն

13:05, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Սամբո. Դավիթ Հովսեփյանը՝ պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Օլիմպիական պալատում մեկնարկել է պատանիների, երիտասարդների, աղջիկների սամբոյի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը հայ 11 սամբիստներից միայն մեկին հաջողվեց մեդալ նվաճել։ Պատանիների պայքարում 48 կգ քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Դավիթ Հովսեփյանը, ով, գերազանց հաղթահարելով բոլոր գոտեմարտերը, եզրափակչում պարտվեց վրացի մարզիկին և դարձավ արծաթե մեդալակիր։
     Աղջիկների 68 կգ քաշայինների պայքարում Նելլի Ավետիսյանը պարտվեց մոնղոլացի մարզիկին, հետո հնարավորություն ունեցավ պայքարել սփոփիչ գոտեմարտում, սակայն 1։2 հաշվով պարտվեց վրացի մարզուհուն և դուրս մնաց հետագա պայքարից։
     Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանը ներկայացնող ևս 10 մարզիկ։

| | |
1195 | 0