Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեկ առ մեկ հիշում եմ բոլոր հայտարարությունները». Հայկ Մարության

12:40, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
«Մեկ առ մեկ հիշում եմ բոլոր հայտարարությունները». Հայկ Մարության

Հայկ Մարությանը երդվեց պահպանել ՀՀ Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները: Ազնավորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել քաղաքի բարգավաճմանը, գործել ի բարօրություն բնակիչների:

Երդմնակալությունից հետո լանջաշղթան նորընտիր քաղաքապետին հանձնեցին Տիգրան Մանսուրյանն ու Արթուր Իսպիրյանը:

Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ պատասխանատվության զգացումը հսկայական է. «Մեկ առ մեկ հիշում եմ բոլոր հայտարարությունները, որ տալիս էին մեր երևանցիները՝ մաքրել, կանաչապատել, կառուցել, զարգացնել, գեղեցկացնել ու այս ամենն անել արդարության սկզբունքով: Ուզում եմ վստահեցնել, որ հենց այդպես էլ լինելու է: Սիրում եմ մեր Երևանը, խենթանում մեր քաղաքի համար: Սիրում եմ առավոտյան նոր ջրված փողոցների թարմ հոտը, ընդմիջման ժամերին քաղցած ու աշխույժ Երևանը, աշխատանքից տուն գնալու ճանապարհին հոգնած, բայց և գոհ Երևանը...»:

13837 | 0
Facebook