Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երևան՝ նախկին ԽՍՀՄ-ի հնագույն քաղաքը». Gazeta

01:15, կիրակի, 14 հոկտեմբերի, 2018 թ.
«Երևան՝ նախկին ԽՍՀՄ-ի հնագույն քաղաքը». Gazeta

Gazeta-ն հոդված է հրապարակել՝ նվիրված Հայաստանի մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Հոդվածն ունի հետևյալ խորագիրը՝ «Հռոմից ավելի հին. ինչպես է հիմնադրվել Երևանը»:

Հոդվածում նշվում է, որ Երևանը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում ամենահին քաղաքն է:

«2800 տարի առաջ հիմնադրվեց Երևանը՝ նախկին ԽՍՀՄ-ի հնագույն քաղաքը, ավելի հին, քան Դերբենդն ու Սամարղանդը: Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքն այսօր ասոցացվում է Էրեբունիի ամրոցի հետ, որը հիմնադրվել է Արգիշտիի կողմից՝ մ.թ.ա. 782 թվականին»,- գրում է հոդվածագիրը:

Հեղինակը նշում է, որ դարակեսերին Երևանում տարբեր ազգեր են տիրել, քաղաք, որը խորհրդային ժամանակներում բնակչության աճի բարձր տեմպ գրանցեց՝ 50 հազարից մինչև 1,2 միլիոն:

Հոդվածում ասվում է նաև, որ ժամանակակից Երևանը մեծ է Հռոմից 29 տարով և հարուստ լայն պողոտաներով և այգիներով, ստալինյան ժամանակների համալիրներով, իսկ որոշ հայեր էլ իրենց մայրաքաղաքի հիմնումը կապում են Նոյի ժամանակների հետ:

9010 | 0
Facebook