Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն գրառում է կատարել Twitter-ի իր էջում և հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ լուսանկարը:
Գրառման մեջ, մասնավորապես, ասված է.
«Երեկոյան Երևանում հանդիպեցի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Լավ զրույց ունեցանք՝ Կանադայի և Հայաստանի միջև առավել սերտ հարաբերություններ հաստատելու, երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու և կրթության ոլորտում հնարավորությունները մեծացնելու շուրջ»: