Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Այս գուլպաներից մեկն իմն է, մյուս՝ Ձերը». Նիկոլ Փաշինյանը՝ Կանադայի վարչապետին

23:30, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
«Այս գուլպաներից մեկն իմն է, մյուս՝ Ձերը». Նիկոլ Փաշինյանը՝ Կանադայի վարչապետին

Արդեն հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, այսօր երեկոյան վարչապետի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-կանադական հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:

ՀՀ վարչապետը նշել է. «Հայաստանում շատ է քննարկվում, և պարոն վարչապետն էլ նշեց, որ 1984 թվականին իր հոր՝ Պիեռ Թրյուդոյի հետ Հայաստան այցելելու առիթ է ունեցել: Եվ հույս ունեմ, որ պարոն Թրյուդոն հասկանում է, որ խորհրդային այդ ժամանակաշրջանում իր հայրիկի հետ մենակ չեն եղել: Եվ մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունը փնտրել և գտել է այս լուսանկարը Պետական անվտանգության կոմիտեի արխիվներից: Ի՞նչն է հետաքրքիր. քանի որ պարոն Թրյուդոն այն ժամանակ տակավին մանուկ է եղել և հետաքրքրություն չի ներկայացրել Պետական անվտանգության կոմիտեի համար, նա որևէ կերպ օբյեկտիվի տեսարանում չի հայտնվել: Հաճույքով սա նվիրում եմ իմ բարեկամին:


     Բայց սա ամենը չէ: Ես մտածում էի՝ ինչո՞վ է հայտնի պարոն Թրյուդոն, և ինչո՞վ եմ հայտնի ես, և ինչո՞վ կարող եմ ես մրցակցել մեր սիրելի վարչապետի հետ: Կարծում եմ, որ հայտնի եմ իմ սելֆիներով, իսկ պարոն Թրյուդոն՝ իր գուլպաներով: Եվ Հայաստանում կա մի ընկերություն, որը որոշել է, որ առանձնահատուկ նվեր պետք է անի երկուսիս՝ սրանով գուցե հիմք դնելով մի լավ բարեկամության: Այս գուլպաներից մեկն իմն է, պարոն վարչապետ, մեկը՝ Ձերը»:

Ելույթ է ունեցել նաև Ջասթին Թրյուդոն. «Իսկապես ինձ համար շատ մեծ հաճույք է ձեզ ճանաչելը և ձեր միջոցով՝ նաև ձեր երկիրը: Ինչպես ասացիք, 30 տարի առաջ հորս հետ առիթ եմ ունեցել այստեղ գտնվելու, բայց հիմա վերադարձել եմ մեծ հաճույքով:
     Շատ ուրախ եմ ծանոթանալ ձեր երկրի բռնած ուղուն, ձեր երկրի ժողովրդին և ողջունում եմ ձեզ դրա համար: Ներկայումս շատ երկրներ նահանջ են ապրում ժողովրդավարությունից, մատնվում են պոպուլիստական նկրտումների, և ընդհանուր առմամբ, նկատվում է որոշակի հետընթաց: Եվ դուք այսօր Հայաստանում հաստատակամ և հպարտորեն ճիշտ ուղղությամբ եք ընթանում, դուք առաջնորդում եք դեպի ժողովրդավարություն և կարծում եմ՝ հպարտորեն: Եվ ոչ միայն իմ անունից, այլև Կանադայի ձեր հայրենակիցների անունից շնորհավորում եմ ձեզ այդ կապակցությամբ: Ուրախ եմ այսօր ոչ միայն ներկայացնել մեր պատվիրակությունը, այլև կանադահայերին, որոնց թվում ունեմ բավական շատ բարեկամներ»,- ասել է նա:

| | |
15127 | 3
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 23:59, 12.10.2018
Հետաքրքիր է կառավարությունը տեղյակ է որ իր կայացրած որոշումներից մեկը,այն է հոկտեմբերի 11 և 12 ոչ աշխատանքային օր սահմանելը հայտնի գործարաններից մի քանիսի վրա չի ազդել "Գրանդ Հոլդինգի" ու հետաքրքիր է մարդկանց դրա դիմաց կրկնակի են վճարելու թե չէ։
Alina
Alina 00:22, 13.10.2018
es grum em Kanadayic, u Trudeaun stex haytni a ira selfinerov inch vor anum en Nikolin selfii hamar nuyn@ anum en Trudeauin kanadayum