Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին

13:50, շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ.
Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին

MAMUL.am-ի խմբագրություն է ահազանգել Սևան քաղաքի բնակչուհի Նաիրա Մուրադյանը և հայտնել, որ հոկտեմբերի 7-ի կեսգիշերին իր եղբորը՝ 28-ամյա Արա Մուրադյանին, բուքմեյքերական կետից տարել են Սևանի ոստիկանական բաժին և ծեծի ենթարկել. «Անմեղ տեղը եղբորս ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին»,- նշել է նա։
     Միջադեպը տեղի է ունեցել Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում, երբ երեք ոստիկաններ, մոտենալով Արա Մուրադյանին, ասել են, թե ահազանգ է ստացվել, որ այնտեղ կռիվ է, սակայն լսելով հերքում, ոստիկանը սկսել է շորով ծեծել: Այնուհետ երիտասարդին տարել են բաժին և մահակներով ծեծի ենթարկել՝ հարվածելով գլխին և մեջքին, հայհոյել, մինչև իսկ շորերը հանել։ Իսկ ոստիկանապետի տեղակալը նայել է, թե ինչպես են ծեծում։ Այս մասին պատմում է Արա Մուրադյանի քույրը՝ Նաիրան։
     Քրոջ պնդմամբ՝ եղբայրը բազմիցս հարցրել է, թե իրեն ինչո՞ւ են ծեծում, սակայն պատասխան չի ստացել։
     Արա Մուրադյանի ընկերոջ մայրը՝ Գայանե Գասպարյանը, ով գնացել է բաժին, նշում է, որ իրեն սպառնացել են՝ բողոքելու դեպքում տղան այնտեղ կմնա։ Մի քանի անգամ նրա տուն են գնացել, ստիպել, որ մոռանան կատարվածի մասին և չբողոքեն։
     Գայանեի խոսքով՝ ծեծել են Արա Մուրադյանին, որովհետև վատառողջ մայր ունի, և մտածել են, թե ոչ ոք չի բողոքի։ «Հենց այդ օրը տեղափոխել ենք Սևանի հիվանդանոց, որտեղ, սակայն, դատական բժիշկ չի եկել, ասացին՝ տարեք, վաղը կբերեք... Այսպես ուղղակի հնարավոր չէ, այնքան անմեղ տղաներ կան, որոնք ծեծի են ենթարկվել ու բանտարկվել այդ նույն ոստիկանության աշխատակիցներ Վահագ Միքայելյանի, Լյովա Առաքելյանի, Թաթուլի ու Սահակի պատճառով»։
     Արա Մուրադյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրեն թուղթ են տվել, որպեսզի ստորագրի, թե իրեն ծեծի չեն ենթարկել, աստիճաններից է ընկել, սակայն նա հրաժարվել ու պահանջել, որ զանգահարելու հնարավորություն տան և փաստաբան տրամադրեն։
     Նաիրա Մուրադյանը նշում է, որ հոկտեմբերի 8-ին գնացել է և դիմում գրել Երևանի փոխոստիկանապետին, դիմել է նաև նաև ՀՔԾ։
     Նաիրայի խոսքերով՝ եղբայրն այժմ հոգեբանական լուրջ վիճակում է, գլուխն ու մեջքը կապտուկների մեջ են։ Փոխոստիկանապետի մոտ դիմում գրելուց հետո գործով նոր քննիչ է զբաղվում։ Նաիրան ինքն է խնդրել, որ հարցով Սևանի ոստիկանությունը չզբաղվի։
     «Ես ուզում եմ, որ այս հարցն արդար լուծում ունենա, և պարզվի, թե ինչ վիճակ է Սևանի ոստիկանությունում և հիվանդանոցում, որոնք համագործակցում են»։

Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին
Սևանի «Տոտո» բուքմեյքերական կետում ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել Արա Մուրադյանին

| | |
54940 | 10
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
De facto
De facto 14:01, 13.10.2018
Ու՞ր է Փաշինյանի և/կամ Օսիպյանի արդարադատությունը, օրենքն ու արդարությունը։ Որ նման խոզերը դեռ շնչում են ու ապրում։
Նա ՝ , Արդարության > նրանց կանցկացնի ... ։
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 14:50, 13.10.2018
Այ քեզ բան, միթե դեռ չեն ավարտվել այս այլանդակությունները.....խնդրում եմ, թույլ մի տվեք անցածի սխալները:
De facto
De facto 16:08, 13.10.2018
Նրանք նույն սխալներն են թույլ տալիս, ինչ նախորդը։
Փաստ է։
Դեռ ավելին, լրիվ Հայ ժողովրդի էմոցիանների վրա խաղալով երկիրն իրար խառնեցին, հիմա էլ պոչները խուզած հետ են քաշում կարծես թե ոչինչ չի եղել։ Ներքին պառակտում ու լարվածություն ստեղծելով սեփան ժողովրդին իրար դեմ հանեցին։ Սա չէ ձեր հեղափոխության արդյունքը, չհասկսնալով, որ հենց իրենց օգտագործելով արևմուտքը, ԵՄ֊ի հետ միասին գեղեցիկ քայլեր է անում մեր ազգայինը ոչընչացնելով և մեր երկրում իրեն համար տեղ բացելով, իսկ հյուսիսն էլ , երբեք թույլ չի տա դա, որ նրանց ոտքը երկար մնա Հայի երկրում, չգիտես, թե ինչի այն իրենը համարելով։
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 14:50, 13.10.2018
պարոն Օսիպյան, անհապաղ գործի անցեք, սա ինչ է??
Nor Hayastan
Nor Hayastan 14:59, 13.10.2018
Musor menter@ vostikan ch'dardzan verj@. sadist ***i txeq.