Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

«Վստահ եմ՝ տղաները վաղն ամեն ինչ անելու են՝ հաղթանակի հասնելու համար». Արմեն Գյուլբուդաղյանց

18:00, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
«Վստահ եմ՝ տղաները վաղն ամեն ինչ անելու են՝ հաղթանակի հասնելու համար». Արմեն Գյուլբուդաղյանց

Հոկտեմբերի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի Հայաստան - Ջիբրալթար հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց խաղից իր ակնկալիքների մասին․ «Գոհ եմ տղաներից, նրանց մարզավիճակից։ Վստահ եմ՝ վաղն ամեն ինչ անելու են՝ հաղթանակի հասնելու համար։ Մարկոսը մի թեթև վնասվածք ուներ, թեթև է մարզվում, բայց, կարծում եմ, պատրաստ կլինի խաղին։ Յուրա Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, մեծ ցանկությամբ է եկել հավաքական։ Վստահ եմ՝ կզգաք հավաքականի հզորությունը՝ Յուրա Մովսիսյանի խաղից։ Ցանկությունն այնքան մեծ է, որ կբերի 100 տոկոսանոց պատրաստվածություն»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

| | |
1988 | 0
Ideal համակարգ