Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ձեր իշխանության տարիներին ոմն մեծամիտ ծաղրածուի ասել էի՝ ոչ ադեկվատ, մինչ օրս դրա դառը պտուղներն եմ ճաշակում». Արմեն Դանիելյան

17:25, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, պարզապես հրաշք է: Անհավատալի հրաշք, երբ ժողովուրդը «ազատագրվում է» երկիրը պաշարած և թալանած իշխանություններից: Այդ իշխանությունները չեն հանդուրժել սեփական ժողովրդին և ամեն գնով օրնիբուն, իր հալալ քրտինքով օրվա հացը վաստակող հայ մարդուն օտարել են իր իսկ Հայրենիքից:
     Եվ, այսօր առավել քան երբևէ, մի քանի «հայրենասեր՛» պատգամավորներ չեն կարող հանդուրժել ժողովրդի ազատագրումն ու հաղթանակը:
     Այո՛, օր առաջ պետք է ազատվել չարիքի իշխանության մնացուկներից՝ ովքեր վերջին հինգ ամիսների ընթացքում զբաղված են եղել բացառապես քաղաքական բանսարկություններով և հրապարակային չարախնդությամբ: Ձեր իշխանության տարիներին ոմն մի մեծամիտ ծաղրածուի ասել էի՝ ոչ ադեկվատ, շուրջ հինգ տարի դրա դառը պտուղներն եմ ճաշակում մինչ օրս...
     Իսկ ձեր որոշ ընդդիմադիր պատգամավորներ իշանության պաշտոնյաներին վարկաբեկելու համար այս ընթացքում օգտագործել են ձեր քաղաքական արսենալում առկա բոլոր զինատեսակները՝ նիզակից մինչև ծանր ռազմատեխնիկա... Էլ չասեմ, որ Սահմանադրությանն ակնհայտ հակասող վերջին աղմկահարույց օրինագծով փորձ արեցիք վիժեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները...
     Եվ աղվեսին բնորոշ խորամանկությամբ ձեզ թվում է՝ ժամանակի և տարածության մեջ ժողովուրդը ձեզ հանդուրժելո՞ւ է...
     Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, երբ էլ դրանք տեղի ունենան՝ դեկտեմբերին, թե մեկ այլ ժամանակ, միևնույնն է՝ դուք այլևս շանս չունեք հայտնվելու խորհրդարանում: Եվ երբ որոշ պատգամավորներ խոսում են գործող իշխանությունների կողմից Սահմանադրությունը և օրենքները բռնաբարելուց, ապա պարզապես պետք է դուրս գան մղձավանջից և հիշեն, որ սեփական ժողովրդի կյանքն ու կամքը շուրջ քսան տարի բռնաբարել են հենց իրենք:
     Երբ մարդը կուրանում է իշխանության մոլուցքից, ապա առնվազն պետք է հիշի, որ ծնողներ և զավակներ ունի՝ ովքեր դեռ ապրելու են այս երկրում և ակամայից ամաչելու են իրենց փոխարեն...
     Այլևս գաղտնիք չէ, որ մեր ժողովրդի նկատելի մեծամասնությունն իր ամենօրյա, նույնիսկ կենցաղային փոքր ձախողումները կապում է ձեր ապաշնորհ իշխանության հետ: Ուստի և պատմության աղբանոցում չհայտնվելու համար արժանապատիվ հեռանալը ևս հաղթանակ է.. Թողեք, թող մարդիկ ապրեն...»:

| | |
9553 | 0
Ideal համակարգ