Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն և Թուրքիան պատժամիջոցների չեղարկման շուրջ համաձայնության են եկել

11:40, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
ԱՄՆ-ն և Թուրքիան պատժամիջոցների չեղարկման շուրջ համաձայնության են եկել

Անկարան և Վաշինգթոնը համաձայնության են եկել՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու և Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ, հաղորդում է The Washington Post-ը:

Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ պարբերականը հայտնում է, որ Բրանսոնը կարող է ազատության մեջ հայտնվել արդեն ուրբաթ հերթական դատական նիստից հետո:

Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշել է նաև չեղարկել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները:

Բրանսոնը հայտնվել էր թուրքական դատարանում մայիսին և հերքել ահաբեկչական գործունեության և լրտեսության մեջ ներգրավվածությունը, ապա հուլիսին տնային կալանքի ենթարկվել: Դատախազությունը պահանջում էր նրան 35 տարվա ազատազրկման դատապարտել: Միջադեպից հետո լարվածություն էր առաջացել Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններում: Օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգները Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել:

9479 | 0
Facebook