Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ֆրանկոֆոնիայի օրերին միակ աչք ծակող թերությունը թարգմանիչներն են». Լիզա Ճաղարյան

10:50, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
«Ֆրանկոֆոնիայի օրերին միակ աչք ծակող թերությունը թարգմանիչներն են». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ֆրանկոֆոնիայի օրերին միակ աչք ծակող թերությունը թարգմանիչներն են։ Մեծ մասը։
     «Պուբլիկա»-ին, օրինակ՝ ինձ, հարցնեիք, ես ձեզ ֆրանսերենի եւ հայերենի կատարյալ իմացությամբ թարգմանիչների տեղը ցույց կտայի։ Եվ եթե ես գիտեմ նրանց տեղը, դուք է՛լ հաստատ գիտեք։ Պարզապես վերջին շրջանում ավագներին ասպարեզից հեռացնելու ոմանց տենդագին ցանկությունը երեւի այս ոլորտ էլ է սողոսկել։
     Հեռացրեք, բան չունեմ ասելու։ Բայց հասեք էդ ավագների մակարդակին, հետո հեռացրեք, հա՞, սիրելի ջահելներս։
     Նույնն էլ վերաբերվում է լրագրողական դաշտին։ Մեծերս ոմանց նեՌվերի վրա ազդում ենք։ Դրան էլ կդիմանանք։ Բայց գոնե էդ մեծերի գրագիտության մակարդակի կեսը հաղթահարեք, հետո մեզ ճամփու դրեք։ Թե չէ մեկ էլ տեսար՝ շատ անհարմար վիճակի մեջ կընկնեք։

5310 | 3
Facebook