Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա կեղտոտ սադրանք է հայոց այդ եկեղեցու նկատմամբ». Երջանիկ Աբգարյան

22:10, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Սա կեղտոտ սադրանք է հայոց այդ եկեղեցու նկատմամբ». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մոսկվայի նորակառույց հայկական եկեղեցի են բերել «Սուրբ Բարբարայի» մասունքները՝ դրանց վրա խոնահվելու համար: Այդպիսի «սուրբ» հայկական եկեղեցու ցանկում չկա: Սա կեղտոտ սադրանք է հայոց այդ եկեղեցու նկատմամբ, որի նպատակն է Հայ առաքելական եկեղեցին աստիճանաբար փոխակերպել ռուսական ուղղափառ եկեղեցու հետևորդի: Դա թույլատրելու պատասխանատուներն են ներկայիս կաթողիկոսը և նրա եղբայր եպիսկոպոսը: Վտանգ է առաջանում, որ հայ ժողովրդի և հայ եկեղեցու հավատո հանգանակները կսկսեն տարբերվել միմյանցից»:

| | |
5563 | 6
Facebook