Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Արմեն Սարգսյանը՝ ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխությունների մասին

17:05, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Արմեն Սարգսյանը՝ ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխությունների մասին

Լրագրողների հետ կարճատև զրույցի ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադառնալով ԱԺ կանոնակարգի աղմկահարույց փոփոխություններին, ասել է. «Ժամանակը կգա և կպատասխանեմ բոլոր հարցերին. այդ հարցի շուրջ մոտ օրերս ելույթ եմ ունենալու: Ես արտերկրում գտնվելու ժամանակ հայտարարեցի, որ միակ ճանապարը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության և, իհարկե, Սահմանադրության սահմաններում: Ես վերադառնալուց հետո սկսել եմ իմ հանդիպումները և՛ վարչապետի, և՛ ԱԺ-ի նախագահի, և՛ ներկայացված կուսակցությունների հետ, որպեսզի անցումը տեղի ունենա Սահմանադրության և օրենքի սահմանում»:

| | |
6675 | 0
Facebook