Զավեշտալի դեպք Վերնիսաժում. կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին
15:35, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Հրապարակ»-ը տեսանյութ է տարածել՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիթ Մակրոնը, քիչ առաջ Վերնիսաժում էր։
Տաղավարներից մեկում աշխատող կանանցից մեկը Բրիջիթ Մակրոնին վզնոց և թեւնոց նվիրեց, որից հետո ջերմագին համբուրեց Բրիջիթին մոտ կանգնած թիկնապահներից մեկին՝ ակնհայտորեն շփոթելով նրան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Զավեշտալի դեպք Վերնիսաժում. կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին