Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Լևոն Հայրապետյանը զանգահարել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին». Պարգև Սրբազան

14:20, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Լևոն Հայրապետյանը զանգահարել և հայտնել էր իրեն թունավորելու կասկածների մասին». Պարգև Սրբազան

Ռուսական «Կոմերսանտ» թերթի փոխանցմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեն կուսումնասիրի գործարար և բարերար Լեւոն Հայրապետյանի մահվան թունավորման վարկածը:

Ըստ աղբյուրի՝ մահանալուց առաջ Հայրապետյանն իրեն թունավորելու մասին տեղեկացրել էր եղբորը և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին:
     Արդյո՞ք եղել է նման բան. հարցի կապակցությամբ «Արցախպրես»-ի հետ զրույցում Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ասել է, որ մահից առաջ՝ հոկտեմբերի 17-ի երեկոյան, Լևոն Հանյրապետյանը զանգահարել էր և հայտնել իրեն թունավորելու կասկածների մասին:
     «Երբ նա զանգահարեց ինձ, հազիվ էր խոսում, ձայնն էլ մի տեսակ էր: Նրան հարցրի, թե ինչ է պատահել, ասաց, որ շաքարն է իջել: Այնուհետև հարցրի, թե ինչպես է իրեն զգում, նա էլ ասաց, որ կասկածում է, որ իրեն թունավորել են: Ինձ թվաց, թե նա ուղղակի բանտային կյանքից հուսալքված է, փորձեցի անգամ գոտեպնդել»,- նշել է Պարգև Սրբազանը՝ ավելացնելով, որ իրենց խոսակցությունից ժամեր անց հայտնի է դարձել մեծ բարերարի մահվան բոթը:

| | |
4705 | 0
Facebook
COMMENT.am