Խնդրում ենք սպասել...
Mafia Game top
Այսօր`  չորեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Բուենոս Այրես-2018. Վոդոպյանովան եզրափակչում է, Բարսեղյանը և Խաչատրյանը ձախողվեցին

14:00, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Բուենոս Այրես-2018. Վոդոպյանովան եզրափակչում է, Բարսեղյանը և Խաչատրյանը ձախողվեցին

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած Արթուր Բարսեղյանն անհաջող հանդես եկավ եզրափակչում՝ 23.13 արդյունքով գրավելով 8-րդ տեղը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չմտավ:

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլյա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է 7-րդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ: Վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների ` օղակով և գնդակով մրցաձևերում: Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 16-ին:

Երեկ տատամի դուրս եկավ նաև 73 կգ քաշային թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը: Նա առաջին իսկ մենամարտում պարտվեց բելգիացի մրցակցին և դուրս մնաց հետագա պայքարից:

Նշենք, որ հոկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնի 77 կգ քաշային ծանրորդ Կարեն Մարգարյանը։

| | |
1326 | 0