Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Միջազգային

Հայտնի են Հայաստան - Ջիբրալթար հանդիպման մրցավարները

13:05, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Հայտնի են Հայաստան - Ջիբրալթար հանդիպման մրցավարները

Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի Հայաստան - Ջիբրալթար հանդիպումը: Խաղը կսպասարկի Շվեյցարիայի մրցավարական անձնակազմը՝ Ֆեդայի Սանի գլխավորությամբ: Օգնականներն են Սլադան Յոսիպովիչը և Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին և Լուկաս Ֆանդրիխը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Նիկոլաե Գրիգորեսկուն՝ Ռումինիայից:

| | |
2334 | 0
Facebook
COMMENT.am