Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 17 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Դուք գիտեք, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում». Մակրոն

11:50, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
«Դուք գիտեք, թե ինչ տեղ է գրավում Հայաստանը ֆրանսիացիների սրտում». Մակրոն

«Դուք գիտեք՝ ինչ բարձր տեղ է գրավում ձեր երկիրը ֆրանսիացիների համար: Հայաստան բառը հուզիչ զգացմունք է արթնացնում ֆրանսիացիների հոգում»,- Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի իր ելույթում ասաց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Նա ևս մեկ անգամ ցավակցություն հայտնեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ. «Նա երգում էր ու պահպանում հայկականությունը, կազմակերպում էր օգնության գործընթացներ, խրախուսում քաջությունը: Շառլ Ազնավուրը խորհրդանշում է մի կյանք, որն արտահայտում է այն ամենը, ինչը մեզ միացնում է, բայց գաղթականի որդին չուներ ոչինչ, հայերեննն իր առաջին լեզուն էր, երկրորդը՝ վրացերենը»:

«Ֆրանկոֆոն երկրների ընտանիքը միասնական է ու համախմբված: Այս լեզուն կարողացել է ընդունել բոլորի մտքերը: Մեր տեսլականն արտահայտվելով լեզվաբանական ընկերությամբ՝ ամեն օր վերաիմաստավորվում ու թարմացվում է: Բոլոր հույսերը, եղբայրության, խաղաղության, արդարության ցանկությունները կազմում են մեր կազմակերպության հիմնաքարերը: Այս գագաթնաժողովը հավաքվում է շատ հատուկ պահի, տեսնում ենք հսկայական փոփոխություններ աշխարհով մեկ: Աշխարհում իրավիճակը խաթարված է ստերով, ատելության քարոզներով: Այն բոլոր կանոնները, որ կարողացել ենք համախմբվել վերջին տարիներին, այլևս չեն գործում: Արժանապատվության, իրավահավասարության հարցերը հարձակման են ենթարկվում: Ի՞նչ կարող է անել Ֆրանկոֆոնիան. աշխատել այնպես, որ բոլորիս հրավիրի սթափության, Ֆրանկոֆոնիան պետք է ուղղված լինի երիտասարդությանը: Մեր առաջին պայքարը պետք է լինի նրանց աշխատանք ու կրթություն մատուցելը... »,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

««Հայաստան» բառը հուզիչ զգացմունք է արթնացնում ֆրանսիացիների հոգում». Մակրոն
| | |
6307 | 0