Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ԱԱՀ-ից». Գևորգ Գորգիսյան

00:10, ուրբաթ, 12 հոկտեմբերի, 2018 թ.
«Գյուղատնտեսական արտադրանքի իրացումն ազատել ԱԱՀ-ից». Գևորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սոցկայքի իր էջում գրել է.

«Նախկին իշխանությունների օրոք, օրենքի փոխարեն գործում էին պայմանավորվածություններ և բիզնեսն աշխատում էր համաձայն սահմանված խաղի կանոնների։ Երբ հեղափոխությունից հետո սկսեցին գործել օրենքները, առաջացան խնդիրներ որոնք, պահանջում են օրենսդրական լուծումներ։
     Այդ խնդիրներից է քաղաքացիներին այդքան անհանգստացնող գյուղմթերքի, մասնավորապես, մսամթերքի, մրգի և բանջարեղենի գների կտրուկ՝ 20-30% աճը։
     Նախկին պայմանավորվածությունների համաձայն, որպեսզի սուպերմարկետները պակաս շրջանառություն ցույց տան, և որոշ դեպքերում նաև խուսափեն հարկերից, գյուղմթերքի վաճառքի համար գործում էին առանձին բացված ԱՁ-ներ, որոնք չեն վճարում ԱԱՀ։ Երբ օրենքը սկսեց գործել ողջ խստությամբ, սուպերմարկետները ստիպված եղան փակել այս ԱՁ-ները և իրենց շրջանառության մեջ ներառել գյուղմթերը։ Իսկ քանի որ նրանք հանդիսանում են ԱԱՀ վճարող, հետևաբար գյուղմթերքը թանկացավ։ Իսկ մանր և միջին վաճառակետերը թանկացրեցին իրենց ապրանքի գինը՝ աննշան նվազ պահելով սուպերմարկետների գնաճերից։

Այս պայմաններում էլ սուպերմարկետների համար ավելի շահավետ դարձավ ներկրել գյուղմթերքը և մենք վաճառքում ունեցանք մոտ 2900 դրամ արժողությամբ բելառուսական տավարի միս, որը սկսում է շուկայից դուրս մղել 3800 դրամանոց տեղականին։
     Այս իրավիճակին լուծում տալու նպատակով, առաջարկել եմ ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարել և գյուղատնտեսական արտադրանքի իրացումը ազատել ԱԱՀ-ից։
     Արդյունքում, ներմուծվող ապրանքի գինը կմնա նույնը, իսկ տեղական արտադրանքը, ազատված լինելով ԱԱՀ-ից, առավել մրցունակ գներով կհայտնվի սուպերմարկետների վաճառասեղաններին։
     Այսպիսով կլուծվի և սոցիալական խնդիր՝ գյուղմթերքի գնի իջեցմամբ, և կխթանվի տեղական արտադրանքի սպառումը՝ շուկայում ունենալով մրցակցային առավելություն»։

| | |
3591 | 0