Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի Խորհրդի կազմից, եթե մինչև 2019թ. կեսերը չվերականգնի ԵԽ-ի բյուջեի վճարումները: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը:
Նրա խոսքով՝ վճարումներից խուսափումը 2 տարվա ընթացքում հիմք է տալիս պատժամիջոցներ սահմանելու համար:
«Կարծում եմ, որ նախարարների հանձնաժողովը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է կիրառել այդ հոդվածը»,- նրա խոսքն է մեջբերում «Европейская правда»-ն:
Նշվում է, որ նախարարների հանձնաժողովը կարող է դադարեցնել Ռուսաստանի մասնակցությունը նաև ԵԽԽՎ-ի աշխատանքներին: