Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵԽ գլխավոր քարտուղարը Ռուսաստանին սպառնացել է հեռացնել կազմակերպությունից

11:15, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
ԵԽ գլխավոր քարտուղարը Ռուսաստանին սպառնացել է հեռացնել կազմակերպությունից

Ռուսաստանին կարող են հեռացնել Եվրոպայի Խորհրդի կազմից, եթե մինչև 2019թ. կեսերը չվերականգնի ԵԽ-ի բյուջեի վճարումները: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թյորնբորն Յագլանդը:

Նրա խոսքով՝ վճարումներից խուսափումը 2 տարվա ընթացքում հիմք է տալիս պատժամիջոցներ սահմանելու համար:

«Կարծում եմ, որ նախարարների հանձնաժողովը ոչ միայն կարող է, այլ նաև պարտավոր է կիրառել այդ հոդվածը»,- նրա խոսքն է մեջբերում «Европейская правда»-ն:

Նշվում է, որ նախարարների հանձնաժողովը կարող է դադարեցնել Ռուսաստանի մասնակցությունը նաև ԵԽԽՎ-ի աշխատանքներին:

6025 | 0
Facebook