Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով». Նիկոլ Փաշինյան

23:30, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Երևանի Ազատության հրապարակում բացված Ֆրանկոֆոնիայի ավան, որտեղ տեղի է ունեցել Հայաստանում Ալիանս Ֆրանսեզի գործունեության 15-ամյակին նվիրված միջոցառումը: Դրա ընթացքում ելույթով հանդես է եկել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը, տեսաուղերձով ներկաներին է դիմել Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Անրի Կյունին, ովքեր բարձր են գնահատել հայկական Ալիանս ֆրանսեզի գործունեությունը՝ մեր երկրում ֆրանսերենի և ֆրանսիական մշակույթի տարածման գործում: Այնուհետև դիպլոմներ են հանձնվել Ալիանս ֆրանսեզի այս տարվա լավագույն աշակերտներին:

Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 թվականի լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն վարչապետին է հանձնել Հայաստանում Ալիանս ֆրանսեզի խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանը: «Ուրախ եմ, որ իմ՝ ֆրանսերեն սովորելու գործընթացն այսպիսի ուշադրություն է գրավում, և դա մեծ պատասխանատվություն է ինձ համար: Հույս ունեմ, որ Հայաստանում մարդիկ կսովորեն մի քանի օտար լեզուներ, այդ թվում՝ ֆրանսերեն: Գիտեք, որ իմ ժուռնալիստիկայի դիպլոմը չեմ կարողացել ստանալ ներքաղաքական պատճառներով և ուրախ եմ, որ այս դիպլոմը կարողացա ստանալ միջազգային քաղաքական պատճառներով»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը շրջայց է կատարել Ֆրանկոֆոնիայի ավանի ազգային տաղավարներով, ծանոթացել ֆրանկոֆոն երկրների ազգային մշակույթին և ավանդույթներին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մարզահամերգային համալիր՝ ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի անցկացման վայր, ծանոթացել կատարված կազմակերպչական աշխատանքների արդյունքներին:

| | |
8935 | 0