Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՍԱՍ սուպերմարկետներում ևս պոլիէթիլենային տոպրակներն անվճար չեն». Գոհար Աբաջյան

16:25, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«ՍԱՍ սուպերմարկետներում ևս պոլիէթիլենային տոպրակներն անվճար չեն». Գոհար Աբաջյան

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կինը` Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՍԱՍ սուպերմարկետներում պոլիէթիլենային տոպրակները ևս անվճար չեն: Սակայն դա կարծես արվել է ոչ թե շրջակա միջավայրը պահպանելու ( ինչի համար միշտ ողջունել եմ դրանց` վճարովի դառնալը), այլ լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով: Տոպրակ դնելուց առաջ ոչ մի վաճառող բարի չի գտնվում հարցնել` դնե՞մ տոպրակի մեջ, կամ պե՞տք է այդ տոպրակը ինձ, այլ 10 դրամ լրացուցիչ գումար է գանձում և տոպրակը վաճառում է գնորդին: Եվ եթե գնորդի համար դա կարևոր չէ, վստահաբար չի էլ նկատի լրացուցիչ գանձված գումարը»:

11021 | 1
Facebook