Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իրականացվելիք մշակութային ծրագրերը

17:15, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում իրականացվելիք մշակութային ծրագրերը

Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կիրականացվեն հետևյալ մշակութային ծրագրերը.

◆ «Ֆրանկոֆոնիայի ավան»

Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:00-20:00-ն, Ազատության հրապարակում կգործի «Ֆրանկոֆոնիայի ավանը»: Ավանում ներկայացված կլինեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ` շուրջ 30 պետություններ և գործընկեր կազմակերպություններ, որոնք կներկայացնեն իրենց ազգային մշակույթը՝ ցուցահանդես-վաճառքի ձևաչափով: Տաղավարներում կանցկացվեն նաև քննարկումներ, վարպետության դասեր: Ավանի տարածքում, այդ օրերին հյուրընկալվող երկրների և Հայաստանի արտիստների կողմից նախատեսվում են ելույթներ՝ երգ, պար, թատերական ներկայացումներ. ծրագիրը կազմել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:
     Հայկական կողմը հանդես կգա տարատեսակ ելույթներով՝ հայկական ֆոլկ երաժշտություն, օպերային կատարումներ, պար, թատերական բեմականացումներ, ֆլեշմոբեր և այլն:

◆ Յ. Ղեզայի «Սպանդի աստվածը» ներկայացում

Ֆրանսիայում գործող «Սաթե-Աթղը» թատերական միությունը կներկայանա Յասմինա Ղեզայի «Սպանդի աստվածը» պիեսի բեմադրությունով. ներկայացումները՝ Երևանում հոկտեմբերի 13-ին, 14-ին, 16-ին և 20-ին, ժամը 19:30-ին, Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ Գորիսում` հոկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին:
     «Սաթե-Աթղը» թատերական միությունը և ֆրանսիացի գործընկերները Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կանցկացնեն նաև վարպետության դասեր, գրական ընթերցումներ և այլն:

◆ Թանգարաններ
     Հայաստանի պետական թանգարանները նույնպես պատրաստվել են գագաթնաժողովին: Հայաստանյան 9 թանգարանների վահանակները թարգմանվել են ֆրանսերեն: Գագաթնաժողովին ընդառաջ կբացվեն հատուկ ցուցադրություններ, օրինակ՝ օրեր առաջ Մ. Սարյանի տուն-թանգարանում բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը:

| | |
1923 | 1