Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք». Արայիկ Խանդոյան

14:40, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Մենք մեռնելու համար չենք, մենք հաղթելու համար ենք». Արայիկ Խանդոյան

Արցախյան ազատամարտի ամենահայտնի լուսանկարներից մեկն արվել է 1922 թվականի մայիսի 18-ին:

Այդ օրը Արայիկ Խանդոյանի երջանկության օրն էր: Նա և իր ընկերները ճեղքել էին Լաչինի միջանցքը և ցամաքային կապ հաստատել Հայաստանի և Արցախի միջև:

Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյան

«Միայնակ գայլ» անվանվամբ Արայիկ Խանդոյանին ընկերներն են կնքել. ամենադժվար առաջադրանքներին միայնակ էր գնում: «Ինչքան թեժ տեղեր կար, այնտեղ էր»,- պատմում են ընկերները:

Միայնակ գայլը 17 տարեկան հասակում Արցախյան շարժման սկզբնական շրջանում Ծաղկահովիտ գյուղի մոտակայքում տեղակայված ԽՍՀՄ ԶՈՒ ռազմաբազայից զենք ու զինամթերք էր հայթայթում՝ հայկական կամավորական ջոկատներին տրամադրելու նպատակով:

1989-ին զորակոչվում է ԽՍՀՄ ԶՈՒ, սակայն 1990 թվականին արձակուրդ է վերցնում և այլևս չի վերադառնում. մեկնում է Արցախ և միանում հայկական կամավորական ջոկատներին:

1994 թվականին՝ հրադադարից հետո, իր երկու եղբայրների հետ միասին ծառայությունը շարունակում է ՀՀ ԶՈՒ-ում:

Արայիկ Խանդոյանը Աղավնի Սահակյանի հետ
Արայիկ Խանդոյանը Աղավնի Սահակյանի հետ

«Արցախն իմ ամեն ինչն է, Արցախն իմ էությունն է, Արցախով ապրում և շնչում եմ»:

Արայիկ Խանդոյանի ընտանիքը բազմանդամ է: Ծնողները Հենդո և Ռիմա Խանդոյաններն են: 4 եղբայրներից 3-ն իր հետ միասին մասնակցել են Արցախյան շարժմանն ու Արցախյան պատերազմին:

Պարգևատրվել է Արցախի և ՀՀ-ի «Արիության» մեդալներով, «Մարտական ծառայության», «Զորավար Անդրանիկ», «Մարշալ Բաղրամյան» և այլ պարգևներով, սական 2015 թվականի մարտի 11-ին, ի նշան Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականության, հրաժարվել է դրանցից:

Իր քաղաքական ակտիվ դիրքորոշման համար նա բազմիցս է ենթարկվել հետապնդումների, այդ թվում ձերբակալման:

2016 թվականի հուլիսի 17-ի առավոտյան Սասնա ծռեր խմբավորման կազմում Արայիկ Խանդոյանը մասնակցել է ՊՊԾ գնդի գրավմանը և կալանավորվել 2016 թվականի հուլիսի 31-ին:

ՊՊԾ գնդի գրավման օրը
ՊՊԾ գնդի գրավման օրը

Խափանման միջոցը փոխվեց 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Թավշյա հեղափոխությունից 3 ամիս անց, և նա ազատ արձակվեց:

Մահացավ հոկտեմբերի 9-ի կեսգիշերին՝ սրտի կաթվածից:

Արկադի Տեր-Թադևոսյանը գրառում է կատարել հերոսի մասին՝ ֆեսբուքյան իր էջում տեղադրելով մի լուսանկար և տեսանյութ՝ հետևյալ մակագրությամբ. «Նա անմահացավ», «Մեր Արայիկ Խանդոյանի հաղթական ժպիտը»:

Արայիկ Խանդոյանի մասին պատմող տեսանյութ
Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյան

«Հերոսի ամենամեծ երջանկությունը՝ իր ազգին հաղթանակած տեսնել է»:

«Ինձանից հարուստ մարդ ես չգիտեմ, կան, բայց շատ քիչ, 5 երեխա ունեմ»,- ասում էր հերոսը:

16332 | 5
Facebook