Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին

14:20, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Վահրամ Բաղդասարյանը՝ ԱԺ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին

Վարչապետի թեկնածու չառաջադրելու որոշումը բոլորինն է եղել՝ քննարկման արդյունքում, այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ հերքելով տեսակետը, թե Սերժ Սարգսյանն է այդպիսի որոշում կայացրել: «Դեկտեմբերի հետ կապված ճիշտ չեմ համարում, բայց որևէ ձևով չենք խոչընդոտի»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ մասնկացելո՞ւ եք ընտրություններին, ասել է, որ նման հարց չեն քննարկել, առավել ևս, որ օրը հայտնի չէ:

Հիշեցնենք՝ ՀՀԿ-ն երեկ հայտարարություն էր տարածել. «Չընդունելով դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու հիմնավորումները՝ մեր խմբակցությունը չուներ և չունի մտադրություն՝ առաջադրելու վարչապետի թեկնածու:

Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ Կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն է»:

Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Արա Բաբլոյանին և Վահրամ Բաղդասարյանին:

| | |
5984 | 13
Facebook