Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 15 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ

00:10, հինգշաբթի, 11 հոկտեմբերի, 2018 թ.
Աարոն Կոպլենդի ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ՝ Կամերային նվագախմբի կատարմամբ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ի համերգին ներկայացրել է կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչել են առաջին անգամ: Համերգային երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես է եկել ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալին(Ուրուգվայ): Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրել է Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը և Կոնցերտը կլարնետի և լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա) , ինչպես նաև Ռիխարդ Շտրաուսի Դուետ- կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի և լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունները:

Երեկոյին որպես մենակատարներ հանդես են եկել նաև Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ) և Ավետիք Ղազարյանը (կլարնետ):

Գերվասիո Տարագոնա Վալին առանձնահատուկ շեշտել է՝ հայ ունկնդիրը բացառիկ ջերմ է: Փաստի վկայությունն այն է, որ նրան համերգի ավարտին առանց «բիս»-ի բաց չեն թողել: «Երկրորդ անգամ եմ Հայաստանում: Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, մարդիկ շատ ջերմ են և հյուրընկալ: Հիանալի հանդիսատես ունեք»,-նշել է երաժիշտը:

Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիո Տարագոնա Վալին առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետև որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: 2008-ին հիմնադրել է Montevideo International Clarinet Meeting միջազգային փառատոնը: Փառատոը երեք տարվա ընթացքում հյուրընկալել է աշխարհի ճանաչված կլարնետահարներին և այլ երաժիշտների:

| | |
1149 | 0
Ideal համակարգ