Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Բանակցությունները կանցկացվեն բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև». Իլհամ Ալիև

13:00, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Բանակցությունները կանցկացվեն բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև». Իլհամ Ալիև

«Հասարակությունն ինֆորմացված է ԼՂ հարցով բանակցությունների ներկա փուլի մասին: Հայկական կողմի փորձերն արդյունք չտվեցին՝ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ: Այդ բանակցություններն անցկացվել են, անց են կացվում և կանցկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ: Նրա խոսքով՝ դա ևս մեկ անգամ ապացուցում են երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումները: «Վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ բանակցությունների ձևաչափը մնում է անփոփոխ, և որ այս հակամարտությունը պետք է մոտ ապագայում կարգավորվի միջազգային սկզբունքների և նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է այդ երկրի ղեկավարը:

| | |
3758 | 3