Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.

Միջազգային

Լողորդ Արթուր Բարսեղյանը կպայքարի պատանեկան օլիմպիական խաղերի մեդալի համար

12:25, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
Լողորդ Արթուր Բարսեղյանը կպայքարի պատանեկան օլիմպիական խաղերի մեդալի համար

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը։ Մեր պատվիրակության դրոշակակիր լողորդ Արթուր Բարսեղյանը 50 մ ազատ լողաոճում նախ 23.17 վ արդյունքով մտավ կիսաեզրափակիչ, ապա, 22.69 վ արդյունքով, 4-րդ տեղով մտավ եզրափակիչ, որտեղ 8 լավագույն լողորդները այսօր կպայքարեն մեդալների համար։

Մեր մյուս ներկայացուցիչը՝ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան, հաջող կատարեց օղակով և գնդակով վարժությունները: Այսօր նա հանդես կգա ժապավեն և գուրզեր մրցաձևերում: Այսօր պայքարի մեջ կմտնի նաև 73 կգ քաշային թաեքվոնդոյիստ Անդրանիկ Խաչատրյանը։

| | |
2491 | 1
Facebook