Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Այստեղ սխալ է ամեն ինչ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

14:35, չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ.
«Այստեղ սխալ է ամեն ինչ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. «Թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար։ Հեղափոխությունից ի վեր, այսինքն՝ մայիսից մինչ օրս բանկային համակարգի ակտիվներն աճել են 10.5%-ով, վարկերը աճել են 7.0%-ով, ֆիզիկական անձանց վարկերն աճել են 10.4%-ով, իրավաբանական անձանց վարկերն աճել են 4.3%ով: Ավանդները աճել են 9.2%-ով»:
     Այստեղ սխալ է ամեն ինչ։
     Նախ, նման բաներ ասում էր հաճախ նաև Ս. Սարգսյանը։ Մի քանի անգամ հակադարձեցինք՝ էլ չկրկնեց։

Երկրորդ։ Պարտավոր էր նշել` մայիս-սեպտեմբերը համեմատել է նախորդ տարվա մայիս-սեպտեմբերին, նախորդ դեկտեմբեր-ապրիլին, թե լոկ ապրիլի հետ։ Չէ՞ որ սեզոնային գործոն կա։ Դա սխալ համեմատություն է։ Եթե նախորդ տարվա հետ ենք համեմատում, ապա՝

Երրորդ։ Սկսենք ավանդներից։ Հաշվարկի 3 ձև կա՝ դրամով, դոլարով և (կամ) եվրոյով։ Դրամով։ Ճիշտ մեթոդաբանությունն է՝ ընթացիկ ժամանակաշրջանում նախորդ շրջանի համեմատ՝ ավանդներxտվյալ արժույթով ավանդի տոկոսxտնտեսական աճի տոկոս։ Այսպիսով՝ որպեսզի ՀՀ-ում ավանդները հարաբերականորեն չպակասեին, նրանք պետք է աճած լինեին 9.5+7.7=17.2%։ Այստեղ չնչին անճշտություն կա՝ 7.7-ը ութամսյա տնտեսական աճն է (9-ամսվա տնտեսական աճը հրապարակված չէ)։ Նույնը հաշվում ենք դոլարով և (կամ) եվրոյով։

Երրորդ` ակտիվները աճել են 7%-ով։ Պիտի լիներ՝ 17.2% + բանկային սպրեդի % (վարկի տոկոսի և ավանդի տոկոսի տարբերություն)։ Այսինքն՝ մոտ 20%։

Չորրորդ, վարչապետի իրավասության մեջ ԿԲ-ն չի մտնում։ Ուրեմն թող ինքն էլ այդ թվերը հայտարարի։ ԿԲ-ից էլ թիվ պետք չէ վերցնել՝ դրանք միշտ ստում են։

Հինգերորդ։ Վարչապետին պետք է մտահոգի տնտեսության վիճակը։ 2-րդ եռամսյակում 1-ինի համեմատ ներդրումները պակասել են 11 անգամ։ Առաջինն էլ մի բան չէր։ Հիմա, ներդրումների իսպառ բացակայության պայմաններում, աճում է պահանջարկը վարկի նկատմամբ։ Իսկ այստեղ ոչ մի լավ բան չկա»։

| | |
10857 | 5
Ideal համակարգ
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri
Menq enq ter@ mer erkri 15:12, 10.10.2018
Lav eli Hrant, pashton e petq, txamardavari kangni, asa...el sar u dor @nknels vorn e?
Անեցի
Անեցի 16:44, 10.10.2018
Հա, բայց մարդը տրամաբանված ու փաստարկված բաներա ասում, մենակ պաշտոնի հարցը չի ․․․
Alina
Alina 18:01, 10.10.2018
Gone du sus te che vor du varchapet eir inch eir anum.